Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան և Ղրղզստան
Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիստին։
Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: