211652_close_icon
views-count43826 դիտում article-date 16:02 18-08-2021

Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ Երևանում փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերվեց Իջևանում․ ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները փախցնողին հայտնեցին՝ «քո հեքիաթն ավարտվեց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչուհի 61-ամյա Հասմիկ Հ․-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող ավտոտնակից իր Opel Calibra մակնիշի ավտոմեքենան փախցրել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքների ծառայողներով։ 

Արդեն տեղում Հասմիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենան գնելու նպատակով ներկայացած տղան, ով ասել է՝ իր անունը Էդո է, փորձարկելու պատրվակով վարել է այն, ապա դիմել փախուստի։ 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Էդոն Երևանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է։ 

Մինչ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կպարզեին ավտոմեքենան փախցնողի գտնվելու վայրը, երեկ, օգոստոսի 17-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Իջևանի բաժին, որ Իջևան քաղաքի Արցախի փողոցում վթարված ավտոմեքենա կա։ 

Հիվանդանոց ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներին՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ապա ժամանած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խմբին հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել  Իջևան քաղաքի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ նա Opel Calibra մակնիշի ավատոմեքենայով դուրս  եկել երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը։ 

Հիվանդանոցում պարզվել է, որ դա Քաղաքեռ-Զեյթունում փախցրած Opel-ն է, իսկ այդ տղամարդը Է․ Բաղդասարյանն է, ով փորձել է «լապշա կախել» ոստիկանների ականջներին, ու մոտ 1 ժամ «Գյուլնազ տատու հեքիաթներն»  է պատմել, սակայն Է․ Սուսլիյանն ու Կ․ Աբազյանը նրան հասկացրել են, որ նրա հեքիաթն ավարտվեց, ու հիմա նրան համար երկնքից 3 խնձոր ընկավ, ու 3-ն էլ իր գլխին։

Փաստերի ճնշման տակ պարզվեց, որ նա եղել է ավտոմեքենան փախցնողը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր