3380 դիտում
09:01 18-08-2021
Հիմնական խոսողը Փաշինյանը կլինի. ինչ է սպասվում օգոստոսի 24-ին ԱԺ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայրենի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնել օգոստոսի 24-ին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործադիրը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին ուսումնասիրի ու դիրքորոշում ներկայացնի:
Երեկ արդեն երկրորդ անգամ ԱԺ ՔՊ իշխանական ֆրակցիան կառավարության ծրագիրը քննարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում Փաշինյանն է խոսում, ներկայացնում իրենց տեսլականը: Իշխանությունը ցանկանում է իր խմբակցության սրտով «տեսակավորել» կառավարության ծրագիրը, նոր ուղարկել ԱԺ ընդդիմությանը: Մենք տեղեկացանք, որ թեժ քննարկվում է իշխանության ներսում, թե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ինչպես պետք է իրեն պահի Նիկոլ Փաշինյանը, կամ ընդհանրապես արժե, որ Փաշինյանը ներկայանա խորհրդարան, ելույթ ունենա, թե այս փակ հանդիպումների ժամանակ պատասխանի իր թիմի հարցերին, ու այդքանով ամեն ինչ ավարտվի:
Կարելի է ասել՝ իշխանությունը սպասում է խորհրդարանի ընդդիմության ամենօրյա պահվածքին. եթե իրավիճակը այս օրերին թեժանա, ընդդիմությունը սկսի քննադատել Փաշինյանին, ապա հնարավոր է՝ վերջինս անգամ կառավարության ծրագրի ներկայացմանը չգա: Ամեն ինչ կախված է առաջիկա օրերից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2372 դիտում
22:48 31-01-2022
Ինձ մի պահ թվում էր, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը․ Սերժ Սարգսյան
Այս բաժնից
403 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
697 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»