211652_close_icon
views-count2541 դիտում article-date 17:42 21-09-2021

Պետք է նախ ուշադրություն դարձնել հայերենին, քանի որ ռուսերեն վատ խոսողը հայերեն էլ է վատ խոսում. Արթուր Ջանիբեկյանը՝ երևանյան բիզնես-ֆորումի պանելային քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

tert.am-ը գրում է. Հետաքննող ռոբոտը անցնում է խողովակատարների միջով և գտնվում վնասված հատվածները: «Investigate robot» նախագիծը մեկն է տասը ստարտափներից, որոնք հաղթող ճանաչվեցին «Buissup» գլոբալ ֆորումին, արդյունքում հեղինակները բախտ ունեցան մասնակցել Հայկական գործարար համաժողովին և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահի ձեռքից ստանալ ներդրումային պայմանագրերը:

«Ռեալ կարող եմ ասել, որ շատ երիտասարդ ու հետաքրքիր թիմեր են մասնակցել, ու մեր ամբողջ էնտուզիազմով մենք ուզում ենք, որ հաջողության հասնեն: Հաջողությունը նաև սրանից հետո կախված է այն աշխատանքից, որը հետո մենք միասին կտանենք»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: 

Պայմանագրերի թղթապանակներ ձեռք բերելը սկսնակ ձեռներեցների համար գործարար հավաքի ամենասպասված պահն էր: Հայկական ամենախոշոր բիզնես ֆորումը սկսվեց պատմական ակնարկով` Լազարյաններից մինչև Ջամգարով եղբայրներ ու Մանթաշյանց: Անուններ, որոնք նպաստել են հայկական մշակույթի ու տնտեսության զարգացմանն ու էլ ավելի ամրապնդել հայ-ռուսական հարաբերությունները: 

«Հայ գործարարների ասոցիացիան հենց այս գործի շարունակողն է»,- վստահություն հայտնեցին ներկաները: Հեղինակավոր գործարարների կողքին դահլիճում էր նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, հայտնի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր