2835 դիտում
18:58 12-04-2018
Տրանսպորտի նախարարը ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել սպասարկման բարձր որակին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 12-ին հանդիպեց միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
Կարևորելով ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը՝ Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց առավելագույն ուժեր ներդնել այդ աշխատանքներում, փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներից բացի՝ ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ հատվածների բարեկարգման, կանաչապատման և մաքրման գործընթացը։
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին առանձին հանձնարարվեց ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ճանապարհային նշանների համապատասխանության ուսումնասիրություն կատարել, հայտնաբերված թերությունները շտկել։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև փոսային նորոգման աշխատանքների ընթացքում ակնհայտ թերացումներ թույլ տված ճանշիններին։ Նրանց խիստ նկատողություն կտրվի, իսկ նույն կերպ աշխատանքը շարունակելու դեպքում պայմանագիրը կլուծարվի։
ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները նաև մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին։ Դրանք հիմնականում վերաբերում էին այն ճանապարհներին, որոնց ծածկն առավելապես քայքայված է և փոսային նորոգումներն այլևս արդյունավետ չեն։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հնարավորության սահմաններում առավել վնասված ճանապարհահատվածները կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրերում։
ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նա կարևորեց առաջիկա շաբաթօրյակին ճանշինականների և համապատասխան տեխնիկայի ներգրավումը մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու գործում։ Ճանշինականները ցանկություն հայտնեցին նաև շաբաթօրյակի շրջանակներում իրենց ուժերով ծառատունկ իրականացնել։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1233 դիտում
18:22 10-04-2017
Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների որակին
2865 դիտում
17:20 04-10-2017
Տրանսպորտի նախարարը կարևորել է իտալական ընկերությունների ներգրավվածությունը ճանապարհաշինական և ՏՏ ոլորտներում
Այս բաժնից
1366 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
967 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար