211652_close_icon
views-count24327 դիտում article-date 22:43 17-08-2021

Նոր մանրամասներ՝ երեկ Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում առաջացած պայթյունից. պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք համագյուղացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններոց՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։

Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։

Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։ 

Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն էր տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SD 088 համարանիշի ավտոմեքենայում։

Պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն էր ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և փակել գազաբալոնը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Վարազդատ Աթանյանն ու Երեմ Գալստյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեին ավտոմեքենաները դեպքի վայրում։

Դեպքի մասին տեղեկացվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, ում հանձնարարականով ժամանել էր նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

​Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր