72997 դիտում
14:33 16-08-2021
Առեղծվածային դեպք Երևանում․ Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SD 088 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Այս պահին Երեվանի գնդի 1գումարտակի 3 վաշտի պարեկներ Վարազդատ Աթանյանն ու Երեմ Գալստյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները դեպքի վայրում։
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, ում հանձնարարականով՝ ժամանում է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+