211652_close_icon
views-count1681 դիտում article-date 23:46 17-08-2021

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին նշանակման կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«ՀՀ վարչապետ,

Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

Համոզված եմ, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա, որոնք Ձեր պաշտոնավարման ժամկետում առավել կզարգանան և կխորանան:

Ամենակարող Աստծուց հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդին երջանկություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր