211652_close_icon
views-count1881 դիտում article-date 18:41 17-08-2021

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը:

Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 65, «դեմ» 18, «ձեռնպահ» 0 պատգամավոր:

Մինչ այս Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված էր մինչև 170 մլն մ3:

Նմանատիպ նյութեր