3985 դիտում
17:51 04-07-2017
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 4-ին, ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: 77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:
Նիստի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է:
Մինչ այդ «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեմ են քվեարկում օրենքին, որովհետև օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա կոչ արեց աջակցել իրենց՝ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար:
Նա նաև հորդորեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին չքվեարկել՝ շահերի բախման պատճառով:
Իսկ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
13:09 17-08-2021
Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը
1214 դիտում
14:13 05-12-2019
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը
3637 դիտում
13:03 23-08-2018
Կառավարության նախագծով՝ նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել . Tert.am. Ուղիղ
Այս բաժնից
844 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին