«Թալիբանի» մարտիկները հրաման են ստացել Քաբուլում չգրավել դեսպանությունների դատարկ շենքերը. Reuters
«Թալիբան» արմատական շարժման մարտիկները հրաման են ստացել չգրավել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ամայացած շենքերը և չկանգնեցնել դիվանագետների ավտոմեքենաները:
Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի ներկայացուցչի։
Վերջինսիս խոսքով՝ շարժման անդամներին հրաման է տրված՝ պահպանել կարգապահություն և չխոչընդոտել դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենաների երթևեկությանը:
Բացի այդ, «Թալիբանը» Աֆղանստանի բնակիչներին կոչ է անում շարունակել զբաղվել առօրյա գործերով և չդադարեցնել տնտեսական գործունեությունը։