211652_close_icon
views-count43079 դիտում article-date 14:51 17-08-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Opel-ը մխրճվել է МАЗ 5433-ի մեջ. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Ափինյանի վարած Opel մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Նելսոն Ալեքսանյանի վարած МАЗ 5433 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա․ Ափինյանը, ում ավտոմեքենայից դուրս  են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժշիկները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+

Նմանատիպ նյութեր