Lake Placid Ice Dance Internationa. Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ զույգը գրավել է 2-րդ տեղը
ԱՄՆ – ի Լեյք Փլեսիդ քաղաքում տեղի ունեցավ Lake Placid Ice Dance International մրցաշարը: Հայտավորված 18 զույգերի շարքում է եղել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ երկյակը:
Որակավորման փուլում գերազանցելով բոլոր մրցակիցներին, մեր գեղասահորդները առաջին տեղով մտան եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր հաշվարկում առաջ թողեցին միայն ամերիկացիներին ու արժանիորեն կանգնեցին պատվանդանի երկրորդ աստիճանին:
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում սեպտեմբերի 20 – ին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և նշած զույգը: Չինաստանում 2022թ. փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար գեղասահորդները Գերմանիայի ստուգատեսում պետք է տեղ զբաղեցնեն լավագույն հնգյակում: