211652_close_icon
views-count2020 դիտում article-date 20:15 09-12-2019

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր: Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը: Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Նմանատիպ նյութեր