2246 դիտում
11:51 16-08-2021
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին մեկնարկը՝ կարևորելով հատկապես հիմա Տավուշում ամուր ոգին և հոգևոր արժեքները պահելու գաղափարը։
Փառատոնի բացմանը ներկա գտնվեցին Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը և Բերդավանի գեղագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Սևինյանը։ Համերգային ծրագրին հաջորդեցին ֆիլմերի դիտում-քննարկումները։ ️
Նախօրեին Իջևանում ևս Տավուշի Թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական Կենտրոնի կինոդահլիճում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ։ Ցուցադրվեց Շահեն Նազարենկոյի «Հայոց Ասպետաց Հավատամքը» (Հայաստան ) ֆիլմը, որի նկարահանումներն իրականացվել են մինչ պատերազմը, իսկ ֆիլմը վերջնական տեսքի բերվել է 44-օրյա պատերազմից հետո։ Հաջորդիվ ցուցադրվեց ռեժիսոր Թամարա Ցոցորիայի «Բարձունքի հատակից» (Ռուսաստան) ֆիլմը, որի հիմքում Ռուսաստանի պարալիմպիկ խաղերի երկակի չեմպիոն Ա. Մոշկինի պատմությունն է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը հագեցած ծրագիր ունի՝ օգոստոսի 17-ից 19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» և «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում:
Փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների, արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: 2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7657 դիտում
22:01 13-06-2018
Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5-րդ փառատոն Ֆրեսկո հոբելյանական հանդիպում 2018. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1330 դիտում
21:45 12-08-2021
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից
Այս բաժնից
892 դիտում
20:12 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
832 դիտում
19:56 29-11-2024
Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
583 դիտում
19:29 29-11-2024
Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերը