1363 դիտում
21:45 12-08-2021
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 4000 հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ՝ 43 երկրից: Նախատեսվում է հյուրընկալել միջազգային անվանի կինոգործիչների, արվեստագետների, որոնք մեծ ներդրում ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive.» խորագրով:
Փառատոնի շրջանակում կստեղծվի մշակութային հարթակ, որում հանդես կգան հայաստանյան և արտասահմանյան հայտնի և հանրությանը քիչ ծանոթ ստեղծագործ անհատներ ու խմբեր, որոնք «առանց տոմսի» օրեր շարունակ կդառնան հանդիսատեսի առօրյայի անբաժան մասը: «Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ դասականից մինչև ժողովրդական:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ալեքսեյ Արխիպովսկու (Ռուսաստան) բացօթյա համերգը. նա համարվում է «Բալալայկայի Պագանինի», «Երեք լարերի հանճարը», աշխարհում ռուսական երաժշտության սուրհանդակներից մեկը, ժողովրդական գործիքի հնարավորությունների մասին պատկերացումները մեկընդմիշտ փոխած վիրտուոզ:
«Ֆրեսկոն» առանձնակի կարևորում է խոցելի խմբերի հետ աշխատանքը: Փառատոնի շրջանակում հանդես կգա նաև «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» համառուսաստանյան միության հասարակական միավորման գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը: Նա կանցկացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց՝ սոցիալ - մշակութային գործիչների համար:
2021 թվականի «Ֆրեսկո» փառատոնը նախապատրաստելիս հաշվի է առնվել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրությանը մոտիվացնող, ոգևորող, զինվորներին մեծարող միջոցառումներով՝ համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, մարզային ծրագրեր, մոտիվացիոն հանդիպումներ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8–րդ միջազգային փառատոնի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Նմանատիպ նյութեր
4253 դիտում
23:29 19-08-2019
Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը
3506 դիտում
23:04 22-08-2019
Կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին