211652_close_icon
views-count2019 դիտում article-date 19:24 15-08-2021

ՆԱՏՕ-ն կպահպանի իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում

ՆԱՏՕ-ն պահպանում է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում եւ օգնում է աջակցել քաղաքային օդանավակայանի աշխատանքին, Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն այն բանից հետո, երբ թալիբները գրոհել են Քաբուլը։ 

«ՆԱՏՕ-ն մշտապես գնահատում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է պաշտոնյան: «Մեր անձնակազմի անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, եւ մենք շարունակում ենք ըստ անհրաժեշտության հարմարվել: Մենք աջակցում ենք հակամարտության քաղաքական լուծում գտնելու Աֆղանստանի ջանքերին, ինչն այժմ, ավելի քան երբեւէ, արդիական է»:

ՆԱՏՕ-ն «օգնում է Քաբուլի օդանավակայանում գործողությունների աջակցությանը, որպեսզի պահպանվի աշխարհի հետ Աֆղանստանի կապը»:

Նմանատիպ նյութեր