Քաբուլում՝ ԱՄՆ֊ի դեսպանատան մոտ գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ֊ի 4 զինվոր
ՆԱՏՕ֊ն հայտարարել է, որ Քաբուլի ԱՄՆ֊ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 5֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Տալիբան» շարժումը։
Աֆղանստանի ՆԳՆ տեղակալ Մուհամեդ Այուբա Սալանգի կարծիքով, ահաբեկչությունն ուղղված էր ՆԱՏՕ֊ի զորքերի շարասյան դեմ։