ՆԱՏՕ-ն կպահպանի ներկայությունը Արևելյան Եվրոպայում. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռոտացիոն սկզբունքով կպահպանեն իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք ռոտացիոն սկզբունքով կպահպանենք շարունակական ներկայությունը ԵՄ-ի արևելյան օդային, ծովային և ցամաքային հատվածներում»:
Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ներառում են հազարավոր զինվորների, և նրանց շտաբը կգտնվի Լեհաստանում: