Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է Sputnik Афганистан-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ղանին պատրաստվում է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել թալիբներին, իսկ «Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում մայրաքաղաք Քաբուլ խաղաղ մտնելու հարցով։
Հայտնի է դարձել նաև, որ Աֆղանստանի ՆԳ նախկին նախարար Ալի Ահմեդ Ջալալին ստանձնել է անցումային վարչակազմի ղեկավարի պարտականությունները։