Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «Дождь» պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը:
Նույն աղբյուրի վկայմամբ՝ մինչև այս շաբաթվա վերջը Կոլոկոլցևի հրաժարականի դիմումը կարող է հաստատվել: Նախարարությունում ակնկալում են, որ նրա փոխարեն պաշտոնը կզբաղեցնի Վիկտոր Զոլոտովը՝ Կոլոկոլցևի տեղակալը և ՌԴ ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ով ավելի վաղ եղել է Վլադիմիր Պուտինի թիկնազորի ղեկավարը: