211652_close_icon
views-count54132 դիտում article-date 09:57 12-08-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Դավոյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտվել ձորակում, բախվելով գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Դավոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Ելենա Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ա․ Պետրոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Կ․ Գևորգյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր