211652_close_icon
views-count11772 դիտում article-date 12:12 12-08-2021

Չարենցավանում մարզամշակութային միջոցառման ժամանակ նոր ռեկորդներ են սահմանվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 8-ին Չարենցավան քաղաքում անցկացվեց մարզամշակութային միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։

Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյայի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Չարենցավանի բնակիչ Յուրի Սաքունցը։ Գրանցվեց հինգ ռեկորդ։ 

Ելույթով հանդես եկավ ՈՄԱ-ի Չարենցավանյան խմբակը։

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, «Դյուցազնագրքի» և Գինեսի կրկնակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ կքանստած դիրքում 7 վայրկյան պահելով 200 կգ կշռող ծանրաձողը, ապա 10 անգամ նորից կքանստելով ու բարձրանալով։

Յուրի Սաքունցը զույգ ճկույթներով տեղաշարժեց երկու ավտոբուս, յոււրաքանչյուրը՝ 6 տոննա 600 կգ քաշով։ Հովհաննես Դավթյանը միջնամատով բարձրացրեց 130 կգ ծանրություն։ Արտյոմ Սոլոյանը, դաստակները հակառակ ուղղությամբ ծալած, մեջքի վրա պահելով 100 կգ ծանրություն, 52 վայրկյանում 23 անգամ կատարեց հենում-ծալում վարժություն։

Դավիթ Սարգսյանը մեկ ձեռքով տեղաշարժեց երեք մեքենա։ Ի դեպ Դավիթը ամենաերիտասարդ մարզիկն էր՝ 7-ը տարեկան։

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով՝ Տյոմա Յուժնիի, Մարիամ Մխիթարյանի, Ջուսի, Նառայի մասնակցությամբ։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր