211652_close_icon
views-count3642 դիտում article-date 22:40 15-05-2016

Հրաձգության Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդներ են սահմանվել

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից ժամանակ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ: Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձևում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանը էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաև Հայկազ Քանքանյանը և Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը: Օդամղիչ ատրճանակ` 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սևակ Արշակյանն էր, երկրորդ տեղում` Զավեն Իգիթյանն էր 153,1 արդյունքով, իսկ եռյակի վերջում Բենիկ Խլղաթյանն էր` 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխամաբար զբաղեցրեցին Գոհար Դանիելյանը և Աստղիկ Ղուկասյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը և Լիլիթ Մկրտչյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքեց Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը` Շանթ Սարգսյանը: Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լաուրա Ավետիսյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր