211652_close_icon
views-count987 դիտում article-date 10:38 11-08-2021

ԱՄՆ զինվորականները կարծում են, որ թալիբները կարող են գրավել Քաբուլը 30-90 օրվա մեջ. WP

ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունը սրընթաց վատթարանում է, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են երկրի մայրաքաղաք Քաբուլը գրավել մեկից մինչեւ երեք ամիս ժամկետում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգերի ռազմական գերատեսչության աղբյուրներ: «Ամեն ինչ շարժվում է վատ ուղղությամբ»,- հայտարարել է հրատարակության զրուցակիցներից մեկը:

Մի այլ աղբյուրի խոսքով՝ Պենտագոնում այս պահին ելնում են այն բանից, որ ԱՄՆ-ը պետք է ամենամոտ ժամանակներս պատրաստվի ամերիկացի դիվանագետների և այլ անձնակազմի տարահանմանն Աֆղանստանի մայրաքաղաքից, քանի որ իրադարձությունների զարգացման՝ ամերիկացի զինվորականների մոտ առկա սցենարներից որոշները նախատեսում են թալիբների կողմից Քաբուլի գրավումն առաջիկա 30-90 օրվա ընթացքում:

Հրատարակությունը նշում է, որ Պենտագոնում այդ կերպ վերանայել են հունիսին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պատրաստած նախորդ գնահատումները, որոնց համաձայն թալիբները կարող էին Քաբուլը գավել վեց ամսվա ընթացքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Աֆղանստանում դադարեցնել գործողությունը, որը դարձել էր ամենաերկարատև ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր