54070 դիտում
19:58 10-08-2021
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու «Վեոլիա Ջրի» Нива-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարակաև ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Нива-ն հաշվառված է «Վեոլիա Ջրի» հաշվեկշռւմ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+