211652_close_icon
views-count3760 դիտում article-date 10:33 14-07-2026

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում 36-ամյա վարորդը «Mitsubishi»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց․ վերջինը ժամեր անց  գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ հուլիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հակոբյանը և Հայկ Փափազյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր