211652_close_icon
views-count4426 դիտում article-date 16:24 15-07-2026

Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով. մայրը դժգոհում է՝ ասելով․ «Մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի բնակիչ 22-ամյա Ա․ Ի․-ն հայտնում է, որ հուլիսի 6-ին Նելսոն Ստեփանյան փողոցի 5/5 շենքի հարակից տարածքով մանկասայլակով անցնելիս, ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով, իր 5 ամսական երեխան ընկել է ասֆալտին։

Մոր խոսքով՝ երեխային նախ տեղափոխել են «Վիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ նրա, հայտնել են, որ լուրջ խնդիր չկա և ուղարկել տուն։ Սակայն հետագայում նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, ինչպես նշում է մայրը, երեխայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ցնցում, իսկ հետազոտությունների ընթացքում նաև՝ կիստա, որի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ։

Անի Իբոյանը պնդում է, որ դեպքից անմիջապես հետո ճանապարհի վնասված հատվածը հողով լցվել է։ Նա նաև դժգոհում է, որ մինչ օրս որևէ պատասխանատու անձ, իր խոսքով, պատասխանատվություն չի կրել, իսկ իր դիմումները տարբեր կառույցներ արդյունք չեն տվել։

Մայրը նշում է, որ երեխան դեռևս առողջական խնդիրներ ունի և ցանկանում է, որ դեպքը ստանա իրավական գնահատական, իսկ պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր