Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Միկոյան փողոցում բախվել են «Renault Samsung»-ը, «Hyundai Elantra»-ն, «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Արտեմ Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արթուր Ժ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Արթուր Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, 21-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Nissan» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Մակար Գ․-ի վարած «Renault Samsung» մակնիշի և 30-ամյա Գևորգ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Հարությունյանը և կրտսեր պարեկ Տիգրան Ամիրխանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mitsubishi»-ի վարորդ Արթուր Ժ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։