ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին ռուսական համարանիշերով «Belgee X50» ավտոմեքենայի օրինախախտ վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց վարորդների շահերից։
Պարեկային ծառայությունը բազմիցս հայտնել է նաև, որ պարեկները չեն հանդուրժի այն օրինախախտ վարորդներին, ովքեր թեկուզ կլինեն օրենսդիր կամ գործադիր, ուժային կամ հանրությանը հայտնի մարդիկ։
Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Belgee X50» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս ուղևորը մարմնի մի հատվածով դուրս է եկել տանիքից, ինչը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տեղում պարզել են, որ նշված ավտոմեքենան ուղևորվում է դեպի Արագածոտնի մարզ, և տաք հետքերով հայտնաբերել են այն, ինչի համար վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի