Երևանում փրկարարները, 103 շտապօգնության բժիշկն ու բուժքույրը փրկել են անօգնական վիճակում գտնվող միայնակ բնակվող կնոջ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ Երևանում փրկել են միայնակ բնակվող տարեց կնոջ կյանքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցի տներից մեկում միայնակ բնակվող կինը մահճակալից ընկել է ու գտնվում է անօգնական վիճակում։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում փրկարարները շտապօգնության բժշկի և բուժքրոջ հետ կնոջը բարձրացրել են անկողին, ապա բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, անգամ ցանկացել են կնոջը տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինը հրաժարվել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։