211652_close_icon
views-count5783 դիտում article-date 17:45 10-08-2021

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել. Yerevan.Today

Մի խումբ մասնագետներ Yerevan.Today-ին են փոխանցել փաստեր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողությունների վերաբերյալ։ Մեզ ուղարկված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մենք մամուլում  ահազանգել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորական ատենախոսություն պաշտպանում է ակնհայտ օրինախախտումներով` շրջանցելով նաև նոր, բարդացված կարգը:

Ցավոք, մեր ահազանգը պատկան մարմինների կողմից ուշադրության չարժանացավ, ընդհակառակը` 2020թ․ փետրվարի 5-ին տեղի ունեցավ Հ. Հովհաննիսյանի դոկտորականի «փայլուն» պաշտպանությունը:

Կից ձեզ ենք ներկայացնում Հ. Հովհաննիսյանի դոկտորականի <<փայլուն>> պաշտպանության միայն բառացի, տառացի  պլագյատները` գրագողությունները:

Դրանք անիմաստ ենք համարել ուղարկել ԲՈԿ, քանի որ այդ կառույցի այդ ժամանակվա ղեկավար, կայքերի սուպերաստղ  Սմբատ Գոգյանը Հովհաննես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն է, իսկ երկուսն էլ ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ընկերներն են, հետևապես, համոզված էինք, որ գրագողությունների փաստերին ընթացք չէր տրվելու: Կարծես Գոգյանը մի բան գիտեր, դրա համար էլ հրաժարական ներկայացրեց, բայց տեսնելով, որ ահազանգ չկա, իր ընկեր Հովիկին՝ ֆալշ թեզի դիմաց հունիսի 1-ին շնորհեց դոկտորի գիտական աստիճան։ Հիմա հոգ չէ, թե ինքը հրաժեշտ կտա պաշտոնին։ Գոգյա'ն, եթե այդքան ազնիվ ես և բարձրաձայնում ես ուրիշների  գրագողություննեը, այս մեկը չպիտի անտեսես ու լռես։ Սա անում ենք այն համոզմունքով, որ հեղափոխական օրինականությունը գերակայի մեր երկրի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտության մեջ, ու Հայաստանում այլևս ոչ ոք չհանդգնի կեղծ ատենախոսություն պաշտպանել։

Մինչև Հ. Հովհաննիսյանի գրագողությունները ներկայացնելը, հակիրճ տալիս ենք նաև նրա դոկտորականի շուրջ մեր վերլուծական եզրահանգումները.

  1. Առաջին գլխում չի ներառվել մի ամբողջ կարևորագույն ժամանակահատված` IV դարի I կեսը, ընդհուպ մինչև այդ դարաշրջանի 50-ական թվականները, որով խախտվել է ատենախոսության ժամանակագրական շաղկապվածությունը: Այնինչ քրիստոսաբանական հիմնահարցերում դա ամենալրջագույն ժամանակահատվածն է, երբ սկզբնավորվել է քրիստոնեական դավանանքի առանցքը` Սուրբ Երրորդությունը: Դա չի ներառվել ոչ թե այն պատճառով, որ էլ ավելի չմեծանա ատենախոսության` առաց այդ էլ չափից դուրս շատ մեծ ծավալը, այլ նրա համար, որպեսզի չերևա, ինչպես մյուս պլագյատներում, Ա. Քալաշյանը: Վերջինս հիշյալ ժամանակաշրջանի մասին շուրջ մեկ տասնյակ հոդվածների հեղինակ է:
  2. Պլագյատը ոչ միայն Ա. Քալաշյանի երեք հոդվածներից է, այլև, թարգմանաբար, ռուս հեղինակներից և ռուսալեզու գրականությունից` Ա. Սպասկի, Դ. Գուսև, Մ. Էրիկսոն, Ա. Կարտաշև, Ա. Լեբեդև և ուրիշներ (ԲՈԿ համապատասխան պաշտոնյաները պարտավոր էին ստուգել և համոզվել):
  3. Հ. Հովհաննիսյանը դոկտորականում ոչ մի տեղ չի հղում Ա. Քալաշյանին` իր թեկնածուական թեզի ղեկավարին, մինչդեռ նա կարծես աներևույթ առկա է ամենուրեք` իրեն հատուկ լեզվական ոճով, բառակապակցություններով, դարձվածքներով, մեծածավալ տողատակերով, որտեղ բացի հղված ռուս հեղինակներից, տպավորություն թողնելու համար` օտար լեզուներով ներառված են նաև այդ հետազոտողների օգտագործած այլալեզու աղբյուրները (որոնց չի էլ տիրապետում, հետևապես հղման իրավունք էլ չունի)

C)Ա. Գ. Քալաշյան, Ալեքսանդրիական հակաապոլինարական քրիստոսաբանության հիմքերը, <<Տարեգիրք>> , Ե, Եր., 2010, էջ 99-125:  

  1. էջ 101, տողատակ.


 

Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.

  1. էջ 87.


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր