211652_close_icon
views-count2578 դիտում article-date 14:23 09-08-2021

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել սպորտային մարմնամարզությունում ունեցած մեր անհավանական հաղթանակը. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների արդյունքները:

«Շնորհավորում եմ Տոկիոյի խաղերի բոլոր մեդալակիրներին: Ցանկացած գույնի մեդալ Օլիմպիական խաղերից հսկայական նվաճում է, այն էլ մեզ նման սահմանափակ ռեսուրսներով երկրների համար:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել սպորտային մարմնամարզությունում ունեցած մեր անհավանական հաղթանակը: Վստահ եմ, շատ-շատերն ուղղակի չեն հասկացել,թե դա ինչ է:

Բացատրեմ հնարավորինս պարզ: Չես կարող օրինակ լողում մեդալ նվաճել, եթե չունես լողավազան, կամ հեծանվասպորտում հաղթել, եթե չունես հեծանիվ…

Այսինքն, տարրական մարզումային պայմանների բացակայության դեպքում անհնար է նման բարձր արդյունք գրանցել: Բայց արի ու տես,որ Արթուր Դավթյանը «խախտեց այդ օրենքը»՝ արեց անհնարը: Առանց որևէ տարրական պայմանի՝ դահլիճ, մարզասարքեր… նա կարողացավ օլիմպիական խաղերից բրոնզե մեդալ նվաճել:

Ընդ որում, դա արեց Օլիմպիական A դասի մարզաձևում(որպեսզի պարզ լինի, խաղերին մարզաձևերը դասակարգվում են A,B,C,D,E կատեգորիաների: A-ում ամեապոպուլյար մարզաձևերն են՝ աթլետիկա , գիմնաստիկա, ջրային մարզաձևեր): Այսինքն, հաղթանականերն A դասի մարզաձևերում էլ ավելի հեղինակավոր են պետությունների համար:

Դե հիմա պատկերացրեք այն երկրների մարզիկների, մարզիչների և սպորտային պաշտոնյաների վիճակը, որոնք ունենալով ամեն ինչ, չեն կարողանում հաղթել Արթուրին: Հենց նման դեպքերի պատճառով է, որ ասում են, հայերը թե լավ, թե վատ առումով ունիկալ են:

Այս ամենը չի նշանակում, որ պետք է նույն պայմաններում շարունակենք: Պատկերացրեք, 41 տարվա ընդմիջումից հետո նվաճված օլիմպիական մեդալի շնորհիվ Հայաստանում հիմա ինչպիսի զարթոնք է լինելու այս մարզաձևում և ինչպիսի հոսք գիմնաստիկայի խմբակներ: Ուստի հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է առնվազն մեծ քաղաքներում նվազագույն պայմաններ ապահովել այդ հիասքանչ մարզաձևով զբաղվելու համար: Հուսանք, սպորտասեր հանրությունը և լրագրողները հետևողական կլինեն»,- գրել է Ջուլֆալակյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր