Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է սպասվում ՀՀ-ին Փաշինյանի մնալու դեպքում, լսեք Ալիևի ելույթը Շուշիում․ Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ ուզում է անենք անհատապես կամ ազգովի, ինչ նվաճում ուզում է գրանցենք, քանի դեռ Հայաստանի բարձրագույն պաշտոնյան հայտնի պատուհասն է իր խայտառակ խմբակով, ամբողջ աշխարհը մեզ ծաղրելու է: Լավագույն դեպքում՝ խղճալու:
հ.գ եթե իսկապես ցականում եք իմանալ, թե ինչ է սպասվում Հայաստանին՝ վերոնշյալի իշխանության մնալու դեպքում, լսեք Ալիևի ելույթը Շուշիի «մեդիաֆորումում»: «Խաղաղության պայմանագիր», ՀՀ սահմանադրություն, «միջանցք»…
Ամբողջին մանրամասն անդրադարձել է:
Իզուր չէ, որ ասում եմ, «տուն պահելով» քպ-ի հետ, աշխատում եք Հայաստանի թշնամու հետ»: