211652_close_icon
views-count1600 դիտում article-date 14:37 09-08-2021

«Մենք երբեք չենք լքի Վիեննայի միջուկային բանակցությունները». Իրանի ԱԳՆ

Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային գործարքի շուրջը բանակցությունները նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք երբեք չենք լքի Վիեննայի բանակցությունները: Մենք պետք է սպասենք կառավարության հաստատմանը և նախարարների նշանակմանը, և այդ ճանապարհը, անշուշտ, կշարունակվի»,- մեջբերում է նրա խոսքը Fars News Agency-ն:

Վիեննայում ապրիլից ընթնում են բանակցություններ Իրանի և միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի) միջև իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչերը նաև առանձին խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի: 

Նմանատիպ նյութեր