211652_close_icon
views-count25830 դիտում article-date 21:39 08-08-2021

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes և ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 15:30-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 44-ամյա Հայկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի և 26-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ՎԱԶ-21010-ի ուղևորներ, 21-ամյա Գենիա Զաքարյանն ու 21-ամյա Սաշա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր