211652_close_icon
views-count1808 դիտում article-date 11:11 08-08-2021

Կորոնավիրուսի 234 նոր դեպք. կա 12 մահ

Երեկ կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն` առողջացած, 4650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք: Ունենք 173 առողջացած, 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է»,- հայտնում են նախարարությունից:

Նմանատիպ նյութեր