Նիգերիայում առևանգել են 234 աշակերտուհիների
Նիգերիայում առևանգել են, ոչ թե 129, այլ 234 աշակերտուհիներ, այս մասին հաղորդում է Associated Press-ը հղում անելով աղջիկների ծնողներին:
Նոր տվյալները հայտն են դարձել Բորնոի նահանգապետի աառևանգումը տեղի ունեցած Չիբոկ քաղաք այցից հետո:
Նշենք, որ իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպության գրոհայինները հարձակվել էին քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի վրա և առևանգել աշակերտուհիներին: Ավելի ուշ Նիգերիայի զինվորականները ազատել էին առևանգվածների մի մասին: