211652_close_icon
views-count2004 դիտում article-date 17:48 07-08-2021

Ադրբեջանական զինուժի երկոտանիները հիմա էլ հրդեհում են սահմանային տարածքներում ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքները. Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւմն է նախարարի «զադերժկան»: Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը «միայն արդարաբար, Շուրա» սկզբունքով բաժանում են պորտֆելները, մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները հիմա էլ հրդեհում են սահմանային տարածքներում ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նախօրեին ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքները:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են նաեւ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար կրակել անմիջապես Երասխի եւ հարակից տարածքների ուղղությամբ:

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների, որոնց անմիջական մանդատի տակ են մարդու՝ իր բնակավայրում խաղաղ ապրելու եւ աշխատելու իրավունքի հարցերը։

Ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցները կոպտագույն կերպով խախտում են Երասխի և հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքները, իսկ հստակ դիտավորությամբ կազմակերպված հրդեհները անհնարին են դարձնում գյուղատնտեսական աշխատանքները:

Ի դեպ, օգոստոսի 5-ին պաշտպանության նորանշանակ նախարարը, հաճելիորեն զարմացնելով բոլորիս, հրաման էր տվել թեկուզ մեկ սանտիմետր առաջ եկող ադրբեջանցու վրա կրակել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր