Մոսուլից հեռացող ահաբեկիչները նավթահորեր են հրդեհում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Իրաքի Մոսուլ քաղաքի հարավային շրջանները լքելուց առաջ հրդեհել են 19 նավթահոր, հաղորդում է BBC-ն։
Հաղորդվում է, որ խոշոր հրդեհների պատճառով տեղի բնակիչները դժվարությամբ են շնչում, սատկել են բազմաթիվ տնային կենդանիներ։
ԻՊ գրոհայինները դեռ վերահսկողություն ունեն Մոսուլի մերձակայքում 6 նավթային հորերի նկատմամբ և կան մտավախություններ, որ դրանք ևս կարող են կրակի մատնվել, իսկ Մոսուլում շարունակվում են միջազգային կոալիցիայի մասնակցությամբ դաժան մարտերը կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև։ Կատաղի մարտերի հետևանքով օչական մի քանի հարյուր բնակիչ է զոհվում։ Շաբաթ՝ նոյեմբերի 5-ին, Իրաքի վարչապետ Հայդար Աբադին կոչ էր արել ահաբեկիչներին վայր դնել զենքը, եթե ցանկանում են պահպանել իրենց կյանքը։
Մոսուլի հետգրավման պայքարը սկսվել է հոկտեմբերի 17-ին։