«Քաղաքացիական պայմանագիրը« նիստ է արել. որոշվել է, թե ովքեր են լինելու ԱԺ հանձնաժողովների նախագահները․ NEWS.am
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախօրեին նիստ է արել, որտեղ վերջնականապես որոշվել են, թե ովքեր են լինելու ՔՊ-ին բաժին հասած ԱԺ հանձնաժողովների նախագահները:
ՔՊ խմբակցության NEWS.am-ի աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի թեկնածությունը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կլինի Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, եւ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյանը:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ի ներսում թեժ քննարկումներ են ընթացել մասնավորապես, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության շուրջ: ՔՊ խմբակցության մեծամասնությունը դեմ է եղել, որ այն զբաղեցնի Արսեն Թորոսյանը, որի արդյունքում էլ ընտրությունը կանգ է առել Նարեկ Զեյնալյանի վրա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում