5171 դիտում
14:04 03-10-2017
ՀՀ և ՌԴ խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:
Նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչը բարձր է գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձեւավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական երկխոսության շրջանակում:
Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության շարունակական զարգացման եւ ամրապնդման հարցում:
Միջազգային քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի հետ կապված կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձեւավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբեւեռության եւ միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների եւ նորմերի վրա:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Այս համատեքստում կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղ զարգացման ապահովմանը: Կողմերը նաեւ վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղ եւ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները:
Կարեւորվել է նաեւ փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միության՝ որպես արդյունավետ եւ մրցակցային միավորի նպատակներին եւ խնդիրներին հասնելու համար:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության խնդիրներին՝ կողմերը կարեւորել են համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում, առավել արդյունավետ փոխգործակցության համար միջխորհրդարանական հարթակներում գործողությունները համակարգելու պատրաստակամություն են հայտնել:
Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարեւորել են նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան՝ դիտարկելով դրանք որպես հնարավորություն՝ ազդակներ հաղորդելու ազգային օրենսդրությունների զարգացմանը եւ ներդաշնակեցման գործընթացներին, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ համատեղ նիստն անցկացնել Երեւանում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում:
Նմանատիպ նյութեր
857 դիտում
10:31 03-11-2014
Տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
1828 դիտում
19:50 09-09-2016
Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
Այս բաժնից
1357 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
1126 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
805 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն