211652_close_icon
views-count2170 դիտում article-date 16:25 05-08-2021

Նաիր Տիկնիզյան. Շնորհակալ եմ Հայաստանի երկրպագուներին, բայց պայքարելու եմ Ռուսաստանին հավաքականում տեղ գրավելու համար

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նորեկ, պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ ցանկանում է պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ զբաղեցնելու համար:
 
«Իմ գործակալն արդեն ասել է, որ հստակ որոշում եմ կայացրել խաղալ Ռուսաստանի հավաքականում:
 
Կյանքում ամեն ինչ փոխվում է: Ո՞վ կարող էր մի շաբաթ առաջ ասել, որ ես կտեղափոխվեմ «Լոկոմոտիվ»: Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի:
 
Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց համակրանքն ու աջակցությունը, տեսնում նրանց ինստագրամում, սակայն հիմա ցանկանում եմ մրցակցել Ռուսաստանի հավաքականում տեղի համար», ասել է Տիկնիզյանը:

Նմանատիպ նյութեր