211652_close_icon

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 4233 մարդ

views-count3557 դիտում article-date 22:46 04-08-2021
Վրաստանում օգոստոսի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4233 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 432 հազար 903 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1934 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5948 է:

Նմանատիպ նյութեր