1347 դիտում
12:27 04-08-2021
ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների»՝ ՀՀ պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին: Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվելու են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը: Քննություններն անցկացվելու են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 20-ը:
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը՝ ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական (մասնագիտական) հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Նմանատիպ նյութեր
1933 դիտում
18:58 16-08-2016
Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը
1051 դիտում
11:44 25-08-2022
Հեռակա ուսուցման ընդունելության հայտագրումը կանցկացվի սեպտեմբերի 5-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը
970 դիտում
13:25 05-09-2023
Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար