211652_close_icon
views-count2227 դիտում article-date 09:41 04-08-2021

Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում, Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին՝ շեշտելով, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երեւան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»։

Նմանատիպ նյութեր