3598 դիտում
15:34 03-08-2021
Անհապաղ սկսել ՀՀ անվտանգության նոր հայեցակարգի մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը․ հայտարարություն
Արտախորհրդարանական 3 կուսակցություններ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է․
44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները: Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը:
Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցը լուրջ խոչընդոտ է անվտանգային այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:
Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք.
1. ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ. պատերազմի և ՀՀ սահմաններ ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և պարտավորությունների չկատարման պատճառների մասին:
2. ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնել գրավոր համաձայնագրի անհապաղ ստորագրման առ այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը, արբանյակային ծառայությունների մատուցումը:
3. Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:
4. Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի (դոկտրինի) մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը:
Միքայէլ Հայրապետեան Պահպանողական կուսակցություն
Տիգրան Խզմալյան Հայաստան եվրոպական կուսակցություն
Դավիթ Սանասարյան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Նմանատիպ նյութեր
1973 դիտում
12:20 23-09-2016
ԼՂՀ Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը
6667 դիտում
09:51 04-10-2017
Հովիկ Աբրահամյանը ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարական չի տվել. «Փաստ»
Այս բաժնից
991 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1036 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան