211652_close_icon
views-count1890 դիտում article-date 21:24 02-08-2021

Հայաստանում SoftConstruct-ի աջակցությամբ անցկացվեց համերգաշար նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին

Ազգային պատմամշակութային ակունքներին վերադառնալու և դրա կարևորությունը տարածելու նպատակով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` SoftConstruct ընկերության և իր նորարական պրոդուկտներ PandaMR և Hoory-ի հովհանավորությամբ սույն թվականի մայիս - հուլիս ամիսներին Հայաստանի հանրապետության տարբեր անկյուններում կազմակերպեց համերգների շարք` նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստների ամենավառ ստեղծագործություններին։

Մասնավորապես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և հրավիրված երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ անցակցվեցին մշակութային հասարակական գործիչներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներ։

Հուլիսի 10-ին Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ հնչեցրեցին մաեստրոյի ամենավառ աշխատանքները։

Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում տեղի ունեցավ բացօթյա համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին։ Համերգին հանդես եկան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Վահագն Հայրապետյան տրիոն և այլոք։ Ներկաները ունկնդրեցին կոմպոզիտորի սիրված ստեղծագործությունների ջազային մշակումները։

SoftConstruct ընկերությունը հպարտ է աջակցել ազգային արժեքների զարգացման գործին և լինելով նորարական տեխնոլոգիաների մատակարար ամբողջ աշխարհում` գնահատում և կարևորում է ազգայինը։

Նմանատիպ նյութեր