3700 դիտում
12:12 31-08-2018
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է Հոբելյանական համերգաշար՝ նվիրված Օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանին
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է Հոբելյանական համերգաշար՝ նվիրված Օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանին։
Տարբեր համերգային երեկոների միջոցով նշանավորվելու է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի երկարամյա գործունեությունը։
Համերգաշարի ընթացքում բավականին ինքնատիպ մատուցմամբ Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում, ճեմասրահներում, բեմում, պատշգամբներում նախատեսված են համերգային երեկոներ։ Ելույթ կունենան Օպերային թատրոնի նշանավոր արտիստները։
Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսված է 25 համերգ։ Առաջիկա համերգային երեկոն նախատեսված է սեպտեմբերի 2-ին, որը տեղի է ունենալու Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։
Կներկայացվեն Նիկոլ Գալանտերյանի և Բարսեղ Կանաչյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունները։ Հաջորդ համերգային երեկոն նվիրված է լինելու մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրվան, կկատարվեն մաեստրո Դուրյանի ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանի և Ռուբեն Նուրիջանյանի կողմից։ Օհան Դուրյանին նվիրված երեկոն նախատեսված է սեպտեմբերի 7-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
11970 դիտում
21:40 04-09-2017
Վաղը կմեկնարկի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանը
Այս բաժնից
511 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
685 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին