Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրան նշանակելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,–նշված է հրամանագրում։
Նշենք, որ Սանոսյանն այսօր է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հոկտեմբերից։ Իսկ մինչ այդ մի քանի ամսով (2018 թվականի հունիսի 4-ից մինչև հոկտեմբեր) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ բնապահպանության փոխնախարար։